Ռուսաստանն աջակցում է թուրք-սիրիական սահմանի փակման գաղափարը. Լավրով
Աշխարհ
Մոսկվան աջակցում է թուրք-սիրիական սահմանի փակման գաղափարը՝ գրոհայինների ելքը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ սահմանի փակման առաջարկով հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Կարծում եմ՝ դա ճիշտ առաջարկ է։ Կարծում եմ՝ վաղը նախագահ Օլանդը մեզ ավելի մանրամասն այդ մասին կասի։ Պատրաստ կլինենք լրջորեն դիտարկելու դրա համար անհրաժեշտ միջոցառումները… Շատերն ասում են, որ այդ սահմանը փակելով՝ մենք, ըստ էության, կդադարեցնենք, կկասեցնենք Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը»,- ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից