Սիրիայում թուրքական մարդասիրական ավտոշարասյուն է ռմբակոծվել
Աշխարհ
Թուրքիայի և Սիրիայի սահմանին մարդասիրական ավտոշարասյանը ավիահարված է հասցվել։ Այս մասին հայտնել է Թուրքական Humanitarian Relief Foundation իրավապաշտպան կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ թուրքական ավտոշարասյունը ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները:
Նշվում է, որ ավտոշարասյունն ուղղվելիս է եղել Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաք, որը գտնվում է սիրիացի ապստամբների հսկողության տակ։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10-ը վիրավորվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան