Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի
Աշխարհ
Ռուսաստանը մտադիր չէ ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված պատահարի պատճառով առանձնահատուկ սահմանափակումներ մտցնել թուրքական ապրանքների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Պեսկովի խոսքով՝ քաղաքական իրավիճակի սրման հետ կապված՝ Ռուսաստանը խստացնում է վերահսկողությունը թուրքական ապրանքների նկատմամբ:
«Ոչ մի էմբարգո, իհարկե, չի մտցվում: Միաժամանակ, տարբեր ծայրահեղական դրսևորումների վտանգավորության մեծացմանը զուգահեռ՝ վերահսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռք առնվում»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է նաև, որ վերահսկողության ուժեղացումը բնական հակազդեցություն է, «մանավանդ այս դեպքում՝ Թուրքիայի անկանխատեսելիության պայմաններում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան