Բելգիայում հերթական հակաահաբեկչական գործողությունն է սկսվել
Աշխարհ
Բելգիայի հարավում՝ Օվլե քաղաքում հակաահաբեկչական գործողություն է սկսվել, տեղեկացնում է La Nouvelle Gazette-ն:
Քաղաքը Ֆրանսիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա է: Գործողությունը կապված է Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի հետ:
Բելգիայի ոստիկանության՝ հակաահաբեկչական գործողությունները չլուսաբանելու կոչով պայմանավորված՝ տվյալներ առայժմ չեն ներկայացվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի իշխանությունները մի շաբաթով երկարաձգել են Բրյուսելում առավելագույն վտանգի ռեժիմը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից