ՌԴ ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈՒ-ը խզել են փոխգործակցության բոլոր ուղիները
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի զինված ուժերը դադարեցնել են փոխգործակցությունը թեժ գծի ուղղությամբ. նաև հետ է կանչվել Թուրքիայում գտնվող ՌԴ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը, ով պետք է Թուրքիայի հետ կոորդիանացներ գործողությունները Սևծովյան նավատորմի և թուրքական ռազմածովային ուժերի միջև: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Այսօր, ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, խզվել են փոխգործակցության բոլոր ուղիները ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ-ի միջև: Դա վերաբերում է ոչ միայն այսպես կոչված թեժ գծին, որը հաստատվել էր Սիրիայում ահաբեկչական օբյեկտների ենթակառուցվածքների ոչնչացման ընթացքում օդում հնարավոր միջադեպերի բացառման նպատակով»,- ասել է Կոնաշենկովը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից