ԵՄ-ն Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ կարող է սահմանել 2016-ի աշնանը. Յունկեր
Աշխարհ
Եվրամիությունը Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ կարող է սահմանել 2016 թվականի աշնանը՝ բոլոր չափորոշիչների իրագործման դեպքում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է TRT Turk պարբերականը:
«Եթե բոլոր պայմանները կատարվեն, կարծում եմ, որ վիզային ազատականացումը կարող է ուժի մեջ մտնել 2016-ի աշնանը»,- ասել է Յունկերը լրագրողներին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովից հետո։
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ վիզային ազատականացման շրջանակում առաջին զեկույցը կհրապարակվի մարտին, իսկ 2016-ի հունիսին Թուրքիան կսկսի ռեադմիսիայի մասին համաձայնագրի կատարումը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից