Սիրիայի բանակը ռազմավարական բարձունք է գրավել և սկսել է Սալմայի շրջափակումը
Աշխարհ
Սիրիական բանակն ինքնապաշտպանության ջոկատների աջակցությամբ վերահսկողության տակ է վերցրել 1122 բարձունքը երկրի հյուսիսում և ավարտում է Լաթաքիա նահանգում ռազմավարական առումով կարևոր Սալմա քաղաքի շրջափակումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է սիրիական բանակի ներկայացուցիչը, տեղեկացնում է LifeNews-ը:
«Մենք վերահսկողության տակ ենք վերցրել 1122 բարձունքը և գործնականում ավարտել ենք Սալմա քաղաքի շրջափակումը»,- ասել է նա: Վերջերս վերահսկողության տակ են վերցվել մի քանի գյուղ և բարձունք Սալմայի շուրջը, նշել է նա:
Բանակի ներկայացուցիչը նաև նշել է, որ եթե ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ այդ շրջանում եղել է մոտ 10 000 գրոհային, ապա հիմա մնացել է ոչ ավելի, քան 2 000-ը, մյուսները սպանվել են կամ նահանջել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան