Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Քաբուլում հարձակում է նախապատրաստվում
Աշխարհ
Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ Աֆղանստանի մայրաքաղաքում հարձակման սպառնալիքը շատ բարձր է, տեղեկացնում է CNN-ը։
Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ հնարավոր հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։
«Սպառնալիքի բարձր մակարդակի այդ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին ուշադիր լինել քաղաքում տեղաշարժվելիս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախապատրաստվող հարձակման վերաբերյալ յլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից