Թուրքիան կգաղտնազերծի Սու-24-ի վրա հարձակման վերաբերյալ բոլոր տվյալները
Աշխարհ
Թուրքիան կտրամադրի Ռուսաստանին բոլոր տվյալները՝ կապված Սու-24 ռմբակոծիչի վրա հարձակման հետ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է ren.tv-ն:
Նա նշել է նաև, որ Անկարան չի ցանկանում սրել հակամարտությունը Մոսկվայի հետ:
Վարչապետը նշել է նաև, որ «Սու-24-ի խոցման պես միջադեպերից շատ բարդ կլինի խուսափել»: Ըստ Դավութօղլուի՝ նմանատիպ իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է միավորել Սիրիայում կոալիցիաները:
Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվան կփոխի Թուրքիայի դեմ սահմանված միջոցները՝ Սու-24-ի վրա հարձակման հետ կապված:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից