ԵՄ-ն հետաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցը
Աշխարհ
Եվրամիության մշտական ներկայացուցիչները անժամկետ հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու հարցը: Պաշտոնական Բրյուսելին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ այդ թեման «հանված է օրակարգից»:
«Հինգշաբթի մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այլ հարցեր են քննարկվելու»,-ասել է AFP-ի զրուցակիցը:
Պատժամիջոցային ռեժիմի մեխանիկական երկարաձգման մասին որոշումը պետք է ընդունվեր Եվրամիության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչների դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ, սակայն Իտալիան չի համաձայնել այդ որոշմանը:
Հիմա հարցը պետք է դիտարկվի դեկտեմբերի 14-ին նախանշված ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության կամ ԵՄ գագաթաժողովի ընթացքում, որը կայանալու է դեկտեմբերի 17-18-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից