Բարզանին Թուրքիայում հանդիպումներ է ունեցել Էրդողանի ու Դավութօղլուի հետ
Աշխարհ
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին Թուրքիայում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էրդողանի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի հարաբերությունները Իրաքի իշխանությունների հետ, ԻՊ-ի դեմ պայքարի հարցն ու տարածաշրջանային զարգացումները:
Ավելի ուշ Բարզանին հանդիպել է Դավութօղլուի հետ, ով ընդգծել է, որ այս դժվարին ժամանակներում տեղի ունեցած հանդիպումը կարող է որպես խաղաղության ուղերձ դառնալ: Թուրքիայի վարչապետը խոսել է հյուսիսային Իրաքում թուքական զորքերի տեղակայման մասին՝ նշելով. «Իրաքում մեր ներկայությունը նպատակ ունի ապահովել տարածաշրջանի կայությունը: Մենք չենք ցանկանում լինել ԻԼԻՊ-ի հարևանը, իսկ որպեսզի դա թույլ չտանք, պետք է Էրբիլն ուժեղ լինի: Դրա համար մենք ամեն տեսակի օգնություն կտրամադրենք թե Իրաքին, թե Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարզանին օդանավակայան ժամանելուն պես մեկնել էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություն՝ հանդիպելու դրա ղեկավար Հաքան Ֆիդանին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից