ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարի նոր մեթոդներ է առաջարկել
Աշխարհ
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորները ներկայացրել են «Իսլամական պետության» դեմ պայքարի նոր պլան, հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, տվյալ պլանը նախատեսում է ԻՊ-ի դիրքերին ուղղված ավիահարվածների ուժեղացում, բանկային հաշվեհամարների արգելափակման համար պատժամիջոցների սահմանում, զենքի գնման արգելք այն մարդկանց համար, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ:
Նախատեսվում է նաև ստեղծել նոր հիմնադրամ Հորդանանի ու Լիբանանի համար, որի նպատակն է լինելու օգնել սիրիացի փախստականներին, ովքեր կմնան իրենց երկրի սահմանների հարևանությամբ, ինչպես նաև ստեղծել ներքին անվտանգության նախարարության նոր ստորաբաժանում, որը կզբաղվեր ծայրահեղականության կանխարգելմամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան