Ֆինլանդիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ
Աշխարհ
Ֆինլանդիայի սահմանային դեպարտամենտը հայտարարել է, որ նախօրեին իր երկրի օդային տիրույթը Ռուսաստանի կողմից խախտել է ուղղաթիռ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդագրության համաձայն՝ չճանաչված ուղղաթիռն առավոտյան առանց թույլտվության մտել է Ֆինլանդիայի տարածքային ջրերի տիրույթ՝ Խապասաարի կղզուց դեպի արևելք՝ 9 կիլոմետր խորության վրա:
Սահմանային դեպարտամենտի տվյալով՝ ուղղաթիռը չի պատասխանել սահմանապահների ռադիոկանչերին, սակայն այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը նրան նախազգուշացրել են օդային տիրույթը խախտելու համար, ուղղաթիռը դարձյալ վերադարձել է Ռուսաստանի տարածք:
Ուղղաթիռը Ֆինլանդիայի օդային տիրույթում գտնվել է 6 րոպե:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից