Հրդեհ Թբիլիսիի կենդանաբանական այգում. հաջողվել է կենդանիներին փրկել
Վրաստան
Թբիլիսի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունից:
Հրդեհը տարածվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու՝ 80քմ տարածքում, որտեղ մեծ քանակությամբ խոտ էր պահպանվում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի ԱԻՆ-ից:
«Հրդեհի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ: Տեղում աշխատել է 7 հրշեջ բրիգադ, և արդյունքում հրդեհը մեկուսացվել է»,- հայտնել են ծառայությունից:
Հրդեհի արդյունքում տուժածներ չկան:
«Պատճառներն ինձ անհայտ են, փորձագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Մենք գիտենք, որ հրդեհն արագ տեղայնացվել է, և մեր աշխատակիցները, ովքեր եղել են դեպքի վայրում, կարողացել են ժամանակին փրկել կենդանիներին»,- հայտնել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից