ՀԱՀ-ում կայծակից հարվածից վեց մարդ է մահացել
Աշխարհ
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում վեց մարդ է մահացել այն բանից հետո, երբ կայծակը հարվածել է մարդկանց խմբին, որը տեղի գերեզմանատներից մեկում մասնակցում էր հուղարկավորության արարողության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղի ունեցածի հետևանքով ևս վեց մարդ վիրավորվել է:
Դեպքը տեղի է ունեցել Նկանիա գյուղում հորդառատ անձրևի ժամանակ: «Մարդկանց, որոնք եկել էին հուղարկավորության արարողությանը մասնակցելու, հարվածել է կայծակը: Նրանցից չորսը մահացել են տեղում, երկուսը' հիվանդանոցում: Վեց մարդու բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց վիճակը կայուն է»,- ասել է առողջապահության վարչության ներկայացուցիչը:
ՀԱՀ-ում կայծակի հարվածից տարեկան մահանում է մոտ 100 մարդ: Այս տվյալները հրապարակվել են նոյեմբերին Պրետորիայում կայծակի վերաբերյալ անցկացված կոնֆերանսի ժամանակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից