Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով 

Մասնագիտությունը խաղաղապահ. նրանց երազանքը մեկն է, որ խաղաղությունը դրվի ամուր հիմքերի վրա

Հասարակություն

Հովակիմյանների բազմանդամ ընտանիքում յուրահատուկ կերպով են արձագանքում Կոսովոյից, Աֆղանստանից և աշխարհի այլ թեժ կետերից եկող իրադարձություններին, նորություններին: Պատճառը ոչ միայն մարդկային սրտացավությունն է, այլև հանգամանքը, որ ընտանիքի երեք զավակները խաղաղապահ առաքելություն են իրականացնում հենց աշխարհի թեժ կետերում և իրենց գործունեությամբ ու բարեխիղճ ծառայությամբ նպաստում աշխարհում անվտանգության հաստատմանը:

Որդիներից ավագը՝ Մայիսը, արդեն 9 տարի է՝ խաղաղապահ է: Հասցրել է լինել Իրաքում, Աֆղանստանում և Կոսովոյում: Հետաքրքրական դիպվածով Կոսովոյում իրեն փոխարինելու է եկել մյուս եղբայրը՝ Անդրանիկը, ով առաջիկա 10 օրվա ընթացքում կավարտի ծառայությունն ու կվերադառնա հարազատ գյուղ: Գյուղում իրեն են սպասում կինն ու երկու ամսական դուստրը՝ Էլեոնորան, ում Անդրանիկը տեսել է միայն Skype-ով:

Մայիսը պատմում է, որ ցանկացած երկրում հայ խաղաղապահն աչքի է ընկնում պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով և սրտացավությամբ: Դրա բացատրությունն, ըստ նրա, այն է, որ հայ խաղաղապահը շատ լավ է հասկանում խաղաղության գինը և չի ցանկանում, որ օտար ժողովուրդն էլ ապրի այն դառնությունն ու տառապանքը, որ ապրել է ինքը 25 տարի առաջ: «Շատ է լինում, որ Կոսովոյում կամ Աֆղանստանում օգնել ենք քաղաքացիներին, նրանց համար ջուր ենք կրել, այլ հարցերում ենք օգնել, աջակցել: Հայ խաղաղապահները շատ սրտացավ են: Դա, ըստ իս, երկու բացատրություն ունի. նախ մենք պատերազմ ենք տեսել և դուրս մեկնող որևէ տղա չի ցանկանում, որ իր հսկած տարածքում որևէ երեխա լացի կամ վախենա: Դրա համար մենք ավելի շատ ենք աշխատում մեզ վրա, որպեսզի դրսում խաղաղապահությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի, որպեսզի ոչ մի վայրկյան մեր զգոնությունը չթուլանա: Բացի այդ, հայ խաղաղապահները դրսում ծառայելով գիտակցում են, որ երկիր են ներկայացնում, որ այնտեղ մի ամբողջ ժողովրդի ու նրա պատմությունն են ներկայացնում, և այդ ժամանակ պատասխանատվությունն ավելի է մեծանում»,- ասում է Մայիսը՝ հավելելով, որ խաղաղապահը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի դժվարությունների, պետք է կարողանա տիրապետել զգացմունքներին: «Տեսնում ես մուրացկան երեխաների, սոված, որդեկորույս մայրերի: Այդ ամենն, իհարկե, իր ազդեցությունը թողնում է: Չի կարող չթողնել: Եվ այդ ամենից հետո ավելի ես արժևորում խաղաղապահի աշխատանքը»,- ասում է նա: Եղբայրները հավաստիացնում են, որ իրենց ու բոլոր խաղաղապահների ցանկությունն է, որ աշխարհում խաղաղությունն այնքան ամուր հիմքերի վրա լինի, որ իրենց ծառայությունը հարկավոր չլինի:

«Նախ հասկանալ ինքդ քեզ, հետո դիմացինիդ, մտնել յուրաքանչյուրի դրության մեջ ու տիրապետել զգացմունքներին»,- այսպես է նկարագրում խաղաղապահի աշխատանքը մյուս եղբայրը՝ Ռուբենը, ով արդեն 2 տարի է խաղաղապահ է և 2016 թվականին իր ներդրումը կունենա նաև դրսում անվտանգության ապահովմանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է արժևորել խաղաղության գաղափարը, հասկանալ՝ ինչի համար ես պայքարում և որն է քո նպատակը:

Ընտանիքի անդամները պատմում են, որ որդիների և ամուսինների հետ հավասար ծառայում են, անհանգստանում, նյարդայնանում ու միաժամանակ հպարտանում. ի վերջո իրենց ամուսինների ու որդիների շնորհիվ մեկ այլ երկրում երեխաները քնում են հանգիստ:

Խաղաղապահության և բանակային կյանքի թեման չի շրջանցել նաև ընտանիքի երեխաներին: Նրանց ամենասիրելի խաղը շարայինն ու պատվի առնելն է, մեկ էլ՝ ռազմի դաշտում պայմանական թշնամուն հաղթելը: Անդրանիկի երկու որդիներն անգիր գիտեն, թե որ երկրում հայրն ինչպես է ծառայել, ինչ մեքենա վարել ու զենք կրել: Հնգամյա Արթուրը անգիր գիտի նաև խաղաղապահների մասին հոր բերած գրքի յուրաքանչյուր էջն ու արդեն որոշել է՝ մեծանա՝ դառնալու է զինվորական, վարելու է մեծ ռազմական մեքենա ու անպայման կրելու է գեներալի ուսադիրներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոԱդրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով
Ամենադիտված