ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է խոցել ռուսական ինքնաթիռները
Աշխարհ
ԱՄՆ նախագահի թեկնածուն և Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիչը հայտարարել է, որ ինքը մտադիր է խոցել ռուսական ինքնաթիռները, եթե նրանք խախտեն Սիրիայի թռիչքային գոտին. փոխանցում է ren.tv-ն:
«Ոչ թռիչքային գոտում չեն թռչում: Դա այդպես է: Դուք մարդկանց ասում եք, որպեսզի նրանք չթռչեն ձեր ոչ թռիչքային գոտում: Եթե նրանք մեկ անգամ թռչեն՝ ես թույլ կտամ նրանց դուրս թռչել այնտեղից, բայց երկրորդ անգամ նրանք չեն կարողանա անել դա»,- ասել է նահանգապետը:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է վախի մեջ ապրենք Ռուսաստանի պատճառով»,- հավելել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Նա հավելել է նաև, որ անհրաժեշտ է անվտանգ վայրեր ստեղծել, որտեղ կկարողանան գտնվել օգնության կարիք ունեցող մարդիկ, այն պետք է տրամադրեն քրդերը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան