ԻԼԻՊ-ի ահաբեկիչները նավթային շրջաններ են պատրաստվում գրավել
Աշխարհ
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչները պատրաստվում են Սիրիայից դուրս գտնվող նավթային շրջաններ գրավել: Ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, համապատասխան տվյալներ է տրամադրել ԱՄՆ-ի հետախուզությունը:
Աղբյուրի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ն ուշադիր ուսումնասիրում է, թե ով է վերահսկում Լիբիայում և Սինայի թերակղզում նավթային ենթակառուցվածքները:
Հաղորդագրությունում ասված է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են նշված տարածաշրջանում նավթային շրջանների վրա հնարավոր հարձակման:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից