Սիրիայի բանակը ինը բնակավայր է ազատագրել Հալեպի նահանգում
Աշխարհ
Սիրիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինը բնակավայր են ազատագրել Հալեպի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«Հալեպի նահանգում կառավարական ուժերը շարունակել են ընդլայնել Կվայրես օդանավակայանի շրջակա անվտանգության գոտին, հարձակում են ծավալել հարավարևմտյան ուղղությամբ՝ դեպի Իդլիբ: Վերջին շաբաթվա ընթացքում, հաղթահարելով ելուզակային կազմավորումների համառ դիմադրությունը, ազատագրել են ինը բնակավայր»,- ասել է Ռուդսկոյը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ռուսական օդուժի աջակցությամբ Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարձակումն ամբողջ ճակատով, ընդ որում առավել ինտենսիվ մարտեր են մղվում Լաթաքիայի, Հալեպի, Համայի, Հոմսի նահանգներում և Դամասկոսի արվարձաններում: «Ահաբեկիչների կազմավորումներն զգալի կորուստներ են կրում»,- հավելել է Ռուդսկոյը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից