ՌԴ-ն Թուրքիայի գործողություններում իրական սպառնալիք է տեսնում իր անվտանգությանը. ԱԳՆ
Աշխարհ
Մոսկվան այն կարծիքին է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Թուրքիայի գործողությունները, իսկ առանձին հարցերում նրա անգործությունը իրական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ու նրա քաղաքացիների անվտանգության համար»,- ասել է փոխնախարարը:
Նա ընդգծել է, որ դա է Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների մասին երկկողմ համաձայնագրի կասեցման և ռուսաստանցիներին այդ երկիր ուղեգրերի վաճառքից ձեռնպահ մնալու տուրօպերատորներին և տուրիստական գործակալներին տրված հանձնարարականի հիմնական պատճառը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից