Սիրիական բանակը ՌԴ օդուժի աջակցությամբ հետ է մղել ԻՊ-ի գրոհայիններին ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքից
Աշխարհ
Սիրիական բանակը ռուսական ավիատիեզերական ուժերի աջակցությամբ վերականգնել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի վերահսկողությունը:
Լաթաքիայի հյուսիսում գտնվող ալ-Նուբա բարձունքի համար երկար ժամանակ մարտեր են մղվել: Օդային հարվածներից և հրետանային հարձակումներից հետո սիրիական բանակի զինվորները և դաշնակցային աշխարհազորը ստիպել են ահաբեկիչներին նահանջել:
Այդ բարձունքի շնորհիվ զինվորականներին հաջողվել է արգելափակել նավթի փոխադրման և զորքերի տեղաշարժման ևս մեկ երթուղին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան