ԵԱՏՄ-ի արտաքին առևտրի ծավալը 2015-ին նվազել է 34 տոկոսով, փոխադարձ առևտրինը՝ 25 տոկոսով
Աշխարհ
Երրորդ երկրների հետ Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառությունը 2015 թվականին նվազել է 34 տոկոսով: Միության ներսում փոխադարձ առեւտրի ծավալները նվազել են 25 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«2015 թվականին երրորդ երկրների հետ միության ապրանքաշրջանառության անկումը կազմել է ավելի քան 34 տոկոս, նախ եւ առաջ վառելիքային շուկաներում բացասական գործոնների հաշվին»,- նշել է Խրիստենկոն:
«Փոխադարձ առեւտրի ծավալը, դոլարով վերահաշվարկելու դեպքում, ընկել է 25 տոկոսով»,- հավելել է նա:
Խրիստենկոյի խոսքով՝ ԵԱՏՄ-ի փոխադարձ ապրանքաշրջանառության մոտավորապես երկու երրորդն իրականացվում է ռուբլով, ապրանքաշրջանառության 1,5 տոկոսը՝ միության մյուս երկրների ազգային արժույթներով, 31 տոկոսը՝ դոլարով եւ եվրոյով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից