Ռուսաստանը շարունակելու է աջակցել սիրիական բանակին. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում կարող է լուծվել միայն քաղաքական միջոցներով:
«Իրավիճակը Սիրիայում հնարավոր է լուծել քաղաքական ճանապարհով: Եվ ավելի լավ է վաղ, քան թե ուշ: Ավելի քիչ զոհեր և սպառնալիքներ կլինեն»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի հակամարտությունը լուծելու ծրագիր, և որքանով, որ զարմանալի է՝ այն հիմնականում համընկնում է արևմտյան երկրների ծրագրի հետ:
ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Սիրիայի բանակին, որը պայքարում է ԻՊ-ի զինյալների դեմ:
Մինչդեռ, Պուտինը նշել է, որ իրենք չեն պատրաստվում «մեծ սիրիացիներ լինել, քան հենց սիրիացիները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան