Ռուսաստանը Թուրքիային չի համարում թշնամական պետություն. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անկարան թշնամական արարք է կատարել՝ խոցելով ռուսական ռմբակոծիչը, սակայն Մոսկվան չի համարում Թուրքիային թշնամական երկիր:
Մեծ ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով նոր հակաահաբեկչական կոալիցիայի վերաբերյալ հարցին, որը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի կողմից, և, որը ներառում է Թուրքիան, Պուտինը նշել է, որ այդ երկիրը «մենք նույնպես թշնամական պետություն չենք համարում»:
«Նրանք թշնամական արարք են կատարել մեր ավիացիայի դեմ: Սակայն, ասել, որ մենք Թուրքիային վերաբերվել ենք որպես թշնամական պետության՝ դա այդպես չէ: Մեր հարաբերությունները սրվեցին՝ այո: Ես չգիտեմ, թե ինչպես ենք մենք դուրս գալու այս իրավիճակից: Ամեն դեպքում, գնդակը մեր կողմում չէ, այլ թուրքերի»,- ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից