Նոր մանրամասներ՝ փարիզյան ահաբեկչություններից
Աշխարհ
Հայտնի է դարձել, թե ինչպես են փարիզյան ահաբեկիչները հարձակումներ իրականացրել: Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ զինյալներն օգտվել են սմարթֆոնների համար նախատեսված WhatsApp և Telegram հավելվածներից՝ կոդավորման հնարավորությամբ, գրում է Washington Post-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ տեղադրված ծրագրերը հայտնաբերվել են ահաբեկիչների սմարթֆոններում, սակայն ապացույցներ չեն եղել, որ դրանք օգտագործվել են հարձակումների նախապատրաստման ժամանակ:
Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 14-ի գիշերը: Փարիզի մի քանի շրջաններում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել: Գրոհայինները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա, իսկ մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ:
Բացի այդ, ահաբեկիչները պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահի հանդիսատեսին: Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 132 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից