Թուրքիայի քրդաբնակ Շըրնաքի փողոցներում կրակոցները չեն դադարում
Աշխարհ
Թուրքական քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում թուրք իրավապահները շարունակում են լայնամասշտաբ գործողություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, գավառների փողոցներում մի քանի օր շարունակ լսվում են կրակոցներ:
Թուրքիայի զինված ուժերից հայտնել են, որ նախորդ օրերին իրականացված գործողությունների արդյունքում սպանվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) 25 անդամ: Երկկողմ բախումների հետևանքով զոհվել է նաև 4 երեխաների մայր:
Գավառների տարբեր թաղամասեր վերածվել են պատերազմական բարիկադների: Բախումները փողոցներում շարունակվում են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից