12 երկիր հրաժարվել է օգնել Սու-24-ի ինքնագրիչի վերծանմանը. ՌԴ ՊՆ
Աշխարհ
ՌԴ ավիատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովը որոշակի տեղեկություններ է հրապարակել ռուսական Սու-24 ռմբակոծիչի միջադեպի հետ կապված, որը խոցվել է Սիրիայի երկնքում՝ թուրքական F-16 կործանիչով: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 14 երկրի ներկայացուցիչներին հրավիրել է դիտորդներ ուղարկել Միջպետական ավիացիոն կոմիտե, որը զբաղվում է խոցված օդանավի սև արկղերի վերծանմամբ, սակայն այդ պետություններից 12-ը հրաժարվել է մասնակցել հետաքննությանը. փոխանցում է LifeNews-ը:
«Առավելագույն թափանցիկությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար՝ մենք դիմել ենք 14 երկրի օտարերկրյա փորձագետներին՝ այս աշխատանքին որպես դիտորդներ մասնակցելու հրավերով: Սակայն, բացառությամբ փորձագետների՝ Չինական Ժողովրդական Հանրապետությունից և Մեծ Բրիտանիայից, մյուս մասնագետները՝ հիմնվելով մի շարք հանգամանքների վրա, հրաժարվել են մասնակցել հետաքննությանը»,- հայտարարել է Դրոնովը ճեպազրույցի ժամանակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից