Մոտ հազար ներգաղթյալ թափանցել է Ֆրանսիայի Եվրոթունել
Աշխարհ
Ներգաղթյալները Ֆրանսիայի նավահանգստային Կալե քաղաքի կողմից դեկտմեբերի 17-ին գրոհել են Եվրոթունելը, հաղորդում է The Local-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 800-ից մինչև 1000 անօրինական միգրանտ փորձել է հասնել Մեծ Բրիտանիան: Նրանց գործողությունները հանգեցրել են երթևեկության խաթարմանը:
«Երբ նրանք հասան թունելի մոտ, մի քանի ներգաղթյալ փորձել է դանդաղեցնել տրանսպորտի երթևեկությունը՝ բեռնատարների վրա բարձրանալու համար», - ասել է ոստիկանության աղբյուրը:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ամբոխին ցրելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան