Սիրիայի իշխանությունները հայտնել են, թե իրականում ինչի համար է Ռուսաստանը երկրում С-400 տեղադրել
Աշխարհ
Ռուսաստանը Սիրիայում С-400 ՀՕՊ համալիր է տեղակայել ռուս և սիրիացի զինվորականների պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք գտնում ենք, որ ՌԴ-ի կողմից ձեռնարկված միջոցառումները թուրքական օդանավերի հանցավոր գործողություններից հետո, մասնավորապես ՀՕՊ համակարգերի տեղակայումը՝ կարևոր քայլ է, որը կապահովի ռուսական և սիրիական Զինված ուժերի անվտանգությունը», - ասել է նա:
Միքդադն ընդգծել է նաև, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ ռուսական հատուկ գործողությունների սկզբից իրավիճակը երկրում էապես փոխվել է: Նախարարի խոսքով՝ դա զգացվում է ամբողջ Սիրիայում:
«Սակայն գլխավոր ձեռքբերումը՝ ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների գործունեության հնարավորությունների թուլացումն է», - ասել է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից