Թուրքիայի հարավ-արևելքում 68 քուրդ գրոհային է ոչնչացվել
Աշխարհ
Թուրք ուժայինները Քրդական աշխատավորական կուսակցության 68 գրոհային են ոչնչացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Շրնաք նահանգում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Նշվում է, որ չորս օր շարունակ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում Ջիզրե և Սիլոփի քաղաքներում: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք ուժայինների թվում կա մեկ զոհ և 22 վիրավոր:
Պարետային ժամն այդ քաղաքներում հայտարարվել է դեռևս երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան