Ռուսաստանը պետք է մասնակցի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային. ԱՄՆ սենատոր
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ ԴԱԻՇ-ին հաղթելու համար՝ պետք է լայն հակաահաբեկչական կոալիցիա ստեղծվի, որի մեջ կմտնի, այդ թվում՝ Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով՝ զինյալների դեմ պայքարը պետք է գլխավորեն մահմեդական մեծամասնություն ունեցող երկրները:
«Միացյալ Նահանգները չպետք է լինեն համաաշխարհային ժանդարմ, - մեջբերում ՏԱՍՍ-ը Սանդերսին: - Ահաբեկիչներին հաղթելու համար՝ պետք է կոալիցիա ստեղծվի, որի մասնակիցը Ռուսաստանը կլինի»:
Նա նշել է նաև, որ ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողությունը պետք է իրականացնեն կառավարական ուժերն ու տեղական աշխարհազորայինները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան