Բրիտանացի խորհրդարանականները պահանջում են ցեղասպանություն ճանաչել ԻՊ-ի հանցագործությունները
Աշխարհ
Բրիտանական խորհրդարանի 60-ից ավելի պատգամավորներ նամակ են ուղարկել երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին՝ խնդրելով ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից քրիստոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանություններն ու կտտանքները ճանաչվեն ցեղասպանություն տեղեկացնում է BBC-ին:
Նամակը, որն ուղարկվել Է Քեմերոնին, ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի 66 անդամներ, որոնց թվում են՝ անգլիկան երեք եպիսկոպոս, գիտնականներ, իրավաբաններ ու ուրիշներ:
Նրանք ցանկանում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը գործադրի իր ամբողջ քաղաքական ազդեցությունը, որպեսզի հենց «ցեղասպանություն» բառն օգտագործվի Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» ջիհադիստների գործողությունների նկատմամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան