Իրաքը սկսել է ԻԼԻՊ-ի կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունը
Աշխարհ
Իրաքի զինված ուժերը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ազատագրմանն ուղղված հարձակողական գործողություն են սկսել, հաղորդում է Reuters-ը:
Այդ մասին հայտնել է զինվորականների մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել են, որ առաջիկա ժամերին Իրաքի զինվորականները հարձակողական գործողություն կձեռնարկեն «Իսլամական պետության» զինյալների կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ուղղությամբ: Ինչպես նշվեց, ռազմական ինքնաթիռները ԻԼԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ գտնվող Էր-Ռամադի քաղաքում բրոշյուրներ են նետել՝ 72 ժամվա ընթացքում քաղաքը լքելու բնակիչներին ուղղված խնդրանքով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից