Մալիում վնասազերծել են Radisson հյուրանոցի հարձակման մեջ ներգրավված խմբավորմանը
Աշխարհ
Ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները չեզոքացրել են «Մուրաբիթուն» արմատական խմբավորման տասը զինյալների, որոնք ստանձնել են այս տարվա նոյեմբերին Բամակոյում գտնվող Radisson հյուրանոցի վրա հարձակումը: Մինչդեռ չի նշվում, թե արդյոք հանցագործները սպանվել են, կամ պարզապես ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված գործողությունն անցկացվել է լույս դեկտեմբերի դեկտեմբերի 20-ի գիշերը: Մոտ չորս ժամ տևած փոխհրաձգության ընթացքում զինյալներից առգրավվել է երկու բեռնատար ավտոմեքենա և տասը մոտոցիկլետ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին մի խումբ զինյալներ պատանդ են վերցրել 170 մարդու, ովքեր եղել են Մալիի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Radisson Blu հյուրանոցում: Մի քանի ժամ անց շենքի գրոհի ընթացքում պատանդների մի մասին հաջողվել է ազատել, սակայն նրանց մյուս մասը մահացել է: Երկրի իշխանությունները փաշտոնապես հաստատել են 19 մարդու մահվան փաստը, որոնցից վեցը ռուսաստանցիներ են եղել՝ «Վոլգա - Դնեպր» ավիաընկերության աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից