Anonymous-ի հաքերները կիբերհարձակում են իրականացրել թուրքական կայքերի վրա
Աշխարհ
Anonymous միջազգային հաքերային խմբավորումը մի շարք հարձակումներ է իրականացրել թուրքական կայքերի վրա՝ մեղադրելով Անկարային ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Պարբերականի տվյալներով՝ հաքերները հարձակման են ենթարկվել մինչև 40 հազար թուրքական կայք:
Anonymous-ը խոստացել է հարձակվել կենսական կարևոր նշանակություն ունեցող համակարգերի վրա, որոնք վերահսկում են թուրքական բանկերը, օդանավակայանները ու պետական կառույցները:
Հաքերները հայտարարություն են հրապարակել, որում բացատրել են իրենց գործողությունները: Նրանց խոսքով՝ նրանք հարձակվում են թուրքական կայքերի վրա, քանի որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին՝ նավթ գնելով նրանցից և բժշկական օգնություն ցուցաբերոլով գրոհայիններին:
«Մենք չենք հանդուրժի Էրդողանի պահվածքը, ով օգնում է ԻԼԻՊ-ին, մենք շարունակելու ենք հարձակվել ձեր կայքերի վրա»,- ասված է հաքերների ուղերձում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից