Մոսկվայում կինը լուսամուտից նետել է 5-6 ամսական երեխային
Ռուսաստան
Մոսկվայում մոտ 50 տարեկան կինը վեցերորդ հարկի լուսամուտից նետել է 5-6 ամսական երեխային, ապա ինքնասպանություն է գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՏԱՍՍ-ին ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին:
Կինը երեխայի դայակին ուղարկել է խանութ, ապա պատուհանից ցած է նետել երեխային ու վերջ տվել նաև իր կյանքին: Ե՛վ կինը, և՛ երեխան մահացել են: Որոշ տվյալների համաձայն՝ ամուսինը լքել է կնոջը: Ընթանում է քննություն երեխայի սպանության և ինքնասպանության փաստով: Լուծվում է քրեական գործ հարուցելու հնարավորության հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)