Էրդողանը փրկել է ինքնասպան լինել փորձողին. սոցցանցերում դա բեմադրություն են համարում (տեսանյութ)
Աշխարհ
Բոսֆորի կամրջից փորձել է ցած նետվել տեղացի բնակիչներից մեկը հենց այն պահին, երբ դրա վրայով անցնում էր Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը: Էրդողանը նույնիսկ դուրս էլ չի եկել մեքենայից: Նա ինքնասպան լինել փորձողի մոտ է ուղարկել իր թիկնապահներին, որոնք համոզել են հուսահատ տղամարդուն մոտենալ նախագահի մեքենային:
Այդ պահին քաղաքական գործիչը հեռախոսով խոսելիս է եղել և չի ընդհատել խոսակցությունը: Այնպես որ՝ լաց եղող ինքնասպան լինել փորձողին նա լսել է «կես ականջով»: Այնուամենայնիվ թուրքը հրաժարվել է կյանքին հրաժեշտ տալու մտքից:
Տղամարդը նույնիսկ համբուրել է Էրդողանի ձեռքը: Associated Press-ի տվյալներով՝ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել ընտանեկան խնդիրների պատճառով: Թուրքիայի նախագահը խոստացել է օգնել նրան՝ լուծելու դժվարությունները:
Սոցիալական ցանցերում կարծում են, որ այդ ամենը կարող է լավ ծրագրված խաբեություն լինել: Մանավանդ, որ չկայացած ինքնասպանի սոցիալական ցանցերի էջում կան իշխող կուսակցությանը և մասնավորապես Էրդողանի քաղաքականությանն աջակցող բազմաթիվ հրապարակումներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից