Հզոր պայթյուն՝ Կիևում. կա զոհ (լուսանկարներ)
Աշխարհ
Հզոր պայթյուն է որոտացել Կիևում գտնվող բնակելի տներից մեկի մոտակայքում: Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել:
«Իրավապահները հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել բնակելի տներից մեկի մոտ: Դրա հետևանքով զոհվել է 42-ամյա մի տղամարդ, վնասված է շենքի պատը և մոտակայքում կայանած ավտոմեքենան»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» ուկրաինական ոստիկանության հաղորդագրությունը:
Տվյալ պահին քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք պետք է պարզեն դեպքի հանգամանքները:




















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից