Ավակովը պատմել է, թե երբ պետք է նոր Մայդանի սպասել Ուկրաինայում
Աշխարհ
Չնայած այն բանին, որ АТО-ի գոտուց մեծ թվով զենք է դուրս բերվել, ուկրաինական հասարակության մեջ ներկայումս գոյություն ունեցող հակասություններն ի վիճակի չեն հանգեցնել նոր Մայդանի: Նման կարծիք Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է «Զերկալո նեդելի» թերթին տված հարցազրույցում:
«Արմատապես տրամադրված մարդկանց մեկ-երկու տոկոսը կարող են հակամարտություններ հրահրել, ինչպես օրինակ օգոստոսի 31-ին Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած իրավիճակի պես»,- իր գնահատականով կիսվել է Ավակովը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի խորհրդարանի մոտ օգոստոսի 31-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, ցուցարարներից մեկը Ազգային գվարդիայի զինյալների վրա նռնակ է նետել: Բեկորային վնասվածքների հետևանքով զոհվել է չորս ուժային, մոտ 140-ը՝ վիրավորվել: Ձերբակալվել է 16 կասկածյալ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից