Էր-Ռիյադի և Անկարայի հարաբերություններն աննախադեպ հաջողության են հասել. Էրդողան
Աշխարհ
Սաուդյան Արաբիա պաշտոնական այցից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մի քանի տարվա ընթացքում Անկարայի և Էր-Ռիյադի միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի:
«Վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունները հասել են այնպիսի հաջողության, որը չի եղել նախորդ տարիներին: Այժմ լուրջ զարգացում է նկատվում ռազմական, քաղաքական, տնտեսական, առևտրի և մշակույթի ոլորտներում: Եվ ես վստահ եմ, որ այցի շնորհիվ մեր համագործակցությունն էլ ավելի լամրապնդվի», - ասել է Էրդողանը:
Նա նշել է նաև, որ երկու երկրներն ունեն նմանատիպ տեսակետներ՝ մի շարք հարցերի շուրջ, հատկապես՝ ռազմական ոլորտում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից