Պակիստանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբանի» գրոհայինները
Աշխարհ
Պակիստանի Մարդան քաղաքում կառավարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով:
«Մահապարտ ահաբեկիչը մոտոցիկով, որին ամրացված է եղել պայթուցիկ, բախվել է շենքին, որտեղ մեծ թվով մարդիկ կային», - հայտնել է ոստիկանության սպան:
Պայթյունի զոհերի թիվը հասել է 21-ի: Եվս 78 մարդ վիրավորվել է, 28-ը՝ գտնվում է ծանր վիճակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարդանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից