Ասադի ճակատագրի վերաբերյալ Պուտինի և Քերիի զրույցի անհայտ մանրամասները բացահայտված են. ԶԼՄ-ներ
Աշխարհ
ԶԼՄ-ներն իմացել են Բաշար Ասադի քաղաքական ճակատագրի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Ջոն Քերիի զրույցի մանրամասները: ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ անդիպման ժամանակ ՌԴ նախագահը պահանջել է թույլ տալ Սիրիայի նախագահի մասնակցությունը 2017 թ.-ի ընտրություններին, ինչպես նաև կանխատեսել է նրա հաղթանակը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչը չի ընդունել նշված դիրքորոշումը և հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն սկսել է մշակել քվեարկության կանոնները, որոնք կնվազեցնեն Ասադի հաղթելու հնարավորությունները:
Քերիի զրույցը Պուտինի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացել է Մոսկվայում՝ դեկտեմբերի կեսերին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից