Անկարան և Էր-Ռիյադը համաձայնեցին ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծել
Աշխարհ
Անկարան և Էր-Ռիյադը համաձայնության են եկել ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու շուրջ: Այս մասին համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը:
«Սալման թագավորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ռազմավարական խորհրդի ստեղծման հարցը: Ռազմավարական խորհուրդը կնպաստի որակական թռիչքի՝ սաուդա-թուրքական հարաբերություններում», - մեջբերում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքն ալ-Ջուբեյրի խոսքերը:
Երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել էր Սաուդյան Արաբիա: Բանակցությունների շրջանակներում նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների քննարկումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից