Աֆղանստանի զինվորականները թալիբների գերությունից ազատ են արձակել 59 պատանդի
Աշխարհ
Աֆղանստանի հատուկ գործողությունների ուժերն ազատ են արձակել 59 պատանդի, որոնք հարավային Հիլմենդ նահանգում եղել են թալիբների գերության մեջ, հայտնում է Khaama Press-ը:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարության տեղեկություններով՝ «Թալիբան» շարժման գրոհայինները պատանդներին պահում էին Նահր-ի-Սարաժ թաղամասում գտնվող բանտում: Այժմ ազատ արձակված մարդիկ գտնվում են երկու ռազմակայաններում:
Պատանդների ազատ արձակման վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից