Իրանի առաջնորդն «աստվածային վրեժ» է խոստացել Սաուդյան Արաբիային՝ քարոզչի գլխատման համար
Աշխարհ
Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Սաուդյան Արաբիայի իշխանություններին «աստվածային հատուցում» է խոստացել՝ շիա քարոզչի գլխատման համար, հաղորդում է Reuters-ը:
«Այդ հալածված նահատակի անարդարացիորեն թափված արյունը, անկասկած, պետք է հետևանքներ ունենա, և աստվածային հատուցումը սպասում է Սաուդյան Արաբիային»,- ասել է նա:
Խամենեի խոսքով՝ այդ պատիժը «քաղաքական տեռոր» է համարվում:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորն անհանգստություն է արտահայտել 47 մարդկանց գլխատմամբ, որոնց թվում եղել է նաև Սաուդյան Արաբիայի հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել քարոզչի գլխատման մասին, ցուցարարները հարձակվել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան