Իրանը մթերային էմբարգո է կիրառել Սաուդյան Արաբիայի նկատմամբ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Իրանի իշխանությունները որոշել են արգելել Սաուդյան Արաբիայից արտադրանքի ներմուծումը: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը:
«Իրանն արգելում է բոլոր մթերքների ներմուծումը Սաուդյան Արաբիայից՝ հարաբերությունների խարխլումից հետո»,- ասված է ուղերձում:
Միևնույն ժամանակ, Թեհրանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Եմենի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան վրա: Իրանական կողմի տվյալներով՝ հարվածի հետևանքով տուժել են Իրանի դեսպանատան պահակները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից