Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Աշխարհ
Շիա հոգևորականին մահապատժի ենթարկելուց հետո Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարված հարաբերությունների համատեքստում սրվել են թուրք-իրանական հարաբերությունները: Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում դժգոհություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ իրանական իշխանությունների հովանու ներքո գտնվող մի շարք ԶԼՄ-ներ նախագահ Էրդողանին «զրպարտող հայտարարություններ» են արել: Լրատվամիջոցները մասնավորապես ընդգծել էին Սաուդյան Արաբիա Էրդողանի կատարած այցի և դրանից անմիջապես հետո երկրում իրականացված մահապատժի միջև կապը: Թուրքիայի ԱԳՆ-ում դատապարտել են իրանական լրատվամիջոցների նման պահվածքը և Իրանի դեսպանին հորդորել անմիջապես վերջ դնել այնպիսի հրապարակումներին, որոնք նպատակ ունեն երկրում թիրախավորել Թուրքիայի նախագահին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից