«Ալ-Քաիդայի» նոր տեսանյութը սարսափեցրել է Իտալիայի և Իսպանիայի հատուկ ծառայություններին
Աշխարհ
«Ալ-Քաիդան Իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպության գրահայինները խոստացել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսպանիայում և Իտալիայում: Հունվարի 7-ին համացանցում հայտնվել է 13 րոպեանոց տեսանյութ, որում արմատականները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում:
«Այսօր նրանք մեր հողում են, սակայն Աստծո օրհնությամբ կգա օրը, երբ մենք կխոցենք նրանց իրենց իսկ հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,- տեսագրության մեջ ասել է գրոհայինը։
Հոլովակում կան արդեն իրագործված ահաբեկչական գործողությունների և Մալիում խմբավորման անդամներով կադրեր։ Իսպանիայի հատուկ ծառայություններն արդեն սկսել են ուսումնասիրել տեսանյութը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից