Ֆինլանդիայում ներգաղթյալները սեքս-հարձակումներ էին նախապատրաստում
Աշխարհ
Ֆիննական ոստիկանությունը հայտարարել է, որ Ամանորի գիշերը պատրաստ է եղել միգրանտների կողմից նախապատրաստվող սադրանքներին: Իրավապահները հայտարարել են, որ մոտ հազար իրաքցիներ պատրաստվում էին մի շարք հարձակումներ իրականանցել կանանց վրա՝ Քյոլնում տեղի ունեցած իրադարձությունների պես, հաղորդում է Yle հեռուստառադիոընկերությունը:
Հելսինկիի ոստիկանության պետի տեղակալ Իլկա Կոսկիմյակին նշել է, որ երկրի մայրաքաղաքում՝ երկաթուղային կայարանի մոտ ներգաղթյալները զանգվածային ակցիա էին նախապատրաստում:
Մի քանի տասնյակ մարդ դուրս է բերվել կայարանից, ևս մի քանի հոգի ձերբակալվել է:
Նշվում է, որ Նոր տարվա գիշերը իրավապահները ստացել են սեռական ոտնձգությունների մասին ընդամենը երեք բողոք-հաղորդագրություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քյոլնի ոստիկանությունը հայտնել է տեղացի կանանց վրա ներգաղթյալների կողմից իրականացված զանգվածային հարձակումների մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից