Քյոլնում հաստատվել է 32 հարձակվողների ինքնությունը. նրանցից 29-ը՝ փախստականներ են
Աշխարհ
Ոստիկանությունը հաստատել է Քյոլնում դեկտեմբերի 31-ին կանանց վրա հարձակված 32 տղամարդկանց ինքնությունը, որոնցից 29-նն ունի փախստականի կարգավիճակ: Այս մասին հաղորդել են Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից. փոխանցում է lifenews-ը:
Հիշեցնենք, որ Նոր տարվա տոնակատարությունների ընթացքում Քյոլնի ավելի քան հարյուր բնակչուհի ենթարկվել է սեռական բռնության և կողոպտվել «աֆրիկյան կամ արաբական արտաքինով» տղամարդկանց՝ ենթադրաբար փախստականների կողմից: Ինչպես հաղորդվում էր, տեղական իշխանությունները փորձել են կոծկել այդ միջադեպը, ինչի պատճառով էլ սկանդալն այժմ շարունակում է թափ առնել:
Այսօր հայտնի է դարձել նաև, որ իրավապահները ձերբակալել են երկու տղամարդկանց՝ Քյոլնում Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումների կասկածանքով:
Առկա տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ՝ տեսագրություններով, որոնք արվել են Քյոլնում իրադարձությունների ժամանակ: Ոստիկանությունը դեռ չի հաստատել այդ տվյալները, գրում են տեղական ԶԼՄ-ները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից